Հայ-կանադական առևտրատնտեսական հարաբերությունները կամրապնդվեն
Տնտեսություն
14:14 19/11/2014

Հայ-կանադական առևտրատնտեսական հարաբերությունները կամրապնդվեն

էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նախօրեին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին:

Կարևորելով հայ-կանադական առկա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը` Էկոնոմիկայի նախարարը վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի նպաստել այդ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը` մասնավորապես երկու երկրների միջև օդային հաղորդակցության, գյուղատնտեսության, մետաղական հանքաքարի արդյունահանման, ներդրումների ոլորտում: Այս մասին հայտնում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Կարեն Ճշմարիտյանը հատկապես կարևորել է Կանադայի փորձով Հայաստանում նորարարության համակարգի ներդրման հարցը:
Դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ հայ-կանադական առևտրատնտեսական հարաբերություններն ավելի ամրապնդելու նպատակով 2015 թվականին նախատեսվում է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններ Հայաստան և Կանադա` առևտրաշրջանառության, ներդրումների, գյուղատնտեսության, նորարարության ոլորտներում փորձի փոխանակման նպատակով:

Հանդիպման վերջում կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատանքային խմբերի մակարդակով քննարկել և պաշտոնական ձևակերպումներ տալ երկկողմ պայմանավորվածությունների վերաբերյալ:

Placeholder
Հայ-կանադական առևտրատնտեսական հարաբերությունները կամրապնդվեն