Միջազգային կրթական ծրագիր` Բրյուսելի ազատ համալսարանում
Կրթություն, գիտություն
13:41 21/11/2014

Միջազգային կրթական ծրագիր` Բրյուսելի ազատ համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանի ուսանողներին որոշակի քանակությամբ տեղեր են հատկացվել Master Erasmus Mundus TROPIMUNDO ծրագրին մասնակցելու համար, որի համակարգողն է հանդիսանում Բրյուսելի ազատ համալսարանը: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությւոնը:

Master Erasmus Mundus TROPIMUNDO ծրագիրը կենսաբազմազանության և էկոհամակարգերի բնագավառում առաջին միջազգային մագիստրոսական ծրագիրն է (ուսման տևողությունը` 2 տարի, ECTS համակարգով 120 ստուգարքային միավոր): 2014-2015թթ. ուսումնական տարվա համար դիմելու վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 30-ը:

Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.tropimundo.eu կայքԷջը:  

Placeholder
Միջազգային կրթական ծրագիր` Բրյուսելի ազատ համալսարանում