Այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին. Ա. Հովհաննիսյան (լրացված)
Հասարակություն
12:26 22/11/2014

Այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին. Ա. Հովհաննիսյան (լրացված)

Հաշվի առնելով հակառակորդի չափազանց մեծ կրակային և այլ հակազդեցությունները, այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին: Կատարողականությունը ուղղակի փայլուն է հաշվի առնելով նաև հակառակորդի ոչ փոքր կորուստները, որոնք ծուղակ էին սարքել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ԼՂՀ ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար:

«Դեռ մի քանի օր կլսենք նրանց անունները, որոնք բնականաբար մահացած կլինեն տարբեր դժբախտություններից: ԼՂՀ հատուկ նշանակության ուժերը իրենց տոնի օրը փայլեցին, փառք նրանց: Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն, իսկ սև հրանոթները լռում են»,-ասված է ՊՆ մամուլի խոսնակի գրառման մեջ: 

Լրացված
ՊՆ մամուլի խոսնակը իր ֆեյսբուքյան էջում ևս մեկ գրառում է կատարել, որտեղ հայտնում է. «Փաստորեն ադրբեջանի կորուստները շատ են ու այնքան շատ, որ բրիգադի հրամանատարին պաշտոնանկ են արել: Հետաքրքիր է այս կորուստների համար են ազատել պաշտոնից թե ուղղաթիռը խփելու»:

Նախորդող հրապարակում՝
ՊԲ. ԼՂՀ հատուկ ստորաբաժանումները խոցված ուղղաթիռի անկման վայրում իրականացրել են հատուկ նշանակության գործողություն

 

Placeholder
Այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին. Ա. Հովհաննիսյան (լրացված)