ՊԲ. ԼՂՀ հատուկ ստորաբաժանումները խոցված ուղղաթիռի անկման վայրում իրականացրել են  հատուկ նշանակության գործողություն
Օրվա թեմա
11:17 22/11/2014

ՊԲ. ԼՂՀ հատուկ ստորաբաժանումները խոցված ուղղաթիռի անկման վայրում իրականացրել են հատուկ նշանակության գործողություն

«Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության:

Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել»,- այս մասին ասված է  ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին հաղորդագրության մեջ: 

 

 

Placeholder
ՊԲ. ԼՂՀ հատուկ ստորաբաժանումները խոցված ուղղաթիռի անկման վայրում իրականացրել են հատուկ նշանակության գործողություն