Սեյրան Օհանյան. Այսուհետ էլ հայկական կողմն արժանի պատասխան է տալու ցանկացած այսպիսի սադրանքի
Քաղաքական
14:45 22/11/2014

Սեյրան Օհանյան. Այսուհետ էլ հայկական կողմն արժանի պատասխան է տալու ցանկացած այսպիսի սադրանքի

«Մեր հարևանների պետական կոշտ դիրքորոշումը, բանականության բացակայությունը և ուղղաթիռի խոցումից հետո մարդասիրական նորմերի համաձայն՝ օդաչուներին դուրս բերելուց հրաժարվելը ստիպել է հայկական կողմին հատուկ գործողությունների դիմել», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով ադրբեջանական կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրս բերման հատուկ նշանակության գործողության մասին։

Նա նշեց, որ հայկական կողմը հմուտ է գործել, դիտարկվել է ուղղաթիռի անկման վայրը, ոչնչացվել է հակառակորդի կողմից կազմակերպված ծուղակը։

«Առաջին գծում մենք խստացնելու ենք մեր ծառայությունը՝ դիտարկման, հայտնաբերման, խոցման միջոցառումները, որոնք ուղղված են լինելու հրադադարը խախտողներին», - ասաց Ս. Օհանյանը:

Պաշտպանության նախարարի խոսքով, հայ ժողովրդի մոտ ընդունված չէ կացնահարել, կազմակերպել դավադրություններ, բայց հայկական կողմն արժանի պատասխան է տալու ցանկացած այսպիսի սադրանքի. «Այսուհետ էլ հայկական կողմը ցանկացած սադրանքի դեպքում պատասխան է տալու հակառակորդին՝ նվազագույնը կիրառելով համաչափ պատիժ»:

 

Placeholder
Սեյրան Օհանյան. Այսուհետ էլ հայկական կողմն արժանի պատասխան է տալու ցանկացած այսպիսի սադրանքի