Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Հասարակություն
09:51 24/11/2014

Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Այսօր ժամը 09: 30-ի դրությամբ Մարտունու տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Այս մասին հայտնում են տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Թալինի, Մարալիկի, Արթիկի, Գյումրու, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Ճամբարակի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:


 

Placeholder
Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է