Պելեն կրկին հայտնվել է հիվանդանոցում
Աշխարհում
13:00 25/11/2014

Պելեն կրկին հայտնվել է հիվանդանոցում

 Ֆուտբոլի լեգենդ Պելեին շարունակում են անհանգստացնել առողջության հետ կապված խնդիրները: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ է Պելեն դուրս գրվել հիվանդանոցից, որտեղ բժիշկները հեռացրել էին նրա երիկամների քարերը:

Իսկ հիմա, ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը, Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Սանթոսի» լեգենդար հարձակվողը կրկին ստիպված է պառկել հիվանդանոցում: Այս անգամ ենթադրվում է, որ նա միզածորանի ինֆեկցիայի խնդիր ունի: 74-ամյա Պելեն բժշկական խորացված հետազոտության է ենթարկվում: Նրա վիճակը կայուն է:

Placeholder
Պելեն կրկին հայտնվել է հիվանդանոցում