«Նման բան չկա, հիմարություն է». ՊՆ խոսնակը հերքում է ադրբեջանական կայքերի տեղեկատվությունը
Օրվա թեմա
10:50 26/11/2014

«Նման բան չկա, հիմարություն է». ՊՆ խոսնակը հերքում է ադրբեջանական կայքերի տեղեկատվությունը

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում հիմարություն որակեց ադրբեջանական կայքերում տարածված ապատեղեկատվությունն այն մասին, թե, իբր, Հայաստանում տանկը կրակ է բացել զինծառայողների ուղղությամբ:

«Սա Ադրբեջանի կողմից տարածվող հերթական ապատեղեկատվությունն է: Ելնելով այն հանգամանքից, որ ոչ մի հայկական կայքում նման բան չկա և չի կարող լինել, քանի որ ապատեղեկատվություն է, ադրբեջանցիները կոնկրետ կայքում, որը հնարավորություն է տալիս ցանկացած մարդու նյութ տեղադրել իր «մամուլի խոսնակ» բաժնում ռուսերեն լեզվով նյութ են հրապարակել, թե, իբր, Հայաստանում տանկը կրակ է բացել զինծառայողների ուղղությամբ: Նման բան չկա, հիմարություն է»,-նշեց ՊՆ խոսնակը:

Placeholder
«Նման բան չկա, հիմարություն է». ՊՆ խոսնակը հերքում է ադրբեջանական կայքերի տեղեկատվությունը