Կիսելյովը դարձյալ կժամանի Հայաստան՝ «գրիբոյեդովի ակումբի» նիստ անցկացնելու. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:27 26/11/2014

Կիսելյովը դարձյալ կժամանի Հայաստան՝ «գրիբոյեդովի ակումբի» նիստ անցկացնելու. «Հրապարակ»

Այս օրերին, երբ հարազատ խորհրդարանը կքննարկի և կվավերացնի ԵՏՄ պայմանագիրը, դեկտեմբերի 2-3-ը, խորհրդարանում տեղի կունենա հայ-ռուսական բարեկամական «կլուբի», այլ կերպ ասած՝ գրեբոյեդովա-կիսելյովա-նիկողոսյանական ակումբի նիստը՝ նվիրված ԵՏՄ պայմանագրի վավերացման և «առաջնահերթ պրակտիկ» հարցերին, որին, ըստ նախնական պայմանավորվածության, կմասնակցեն ՌԴ Պետդումայի պատգամավորներ, Եվրասիական տնտեսական միության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ղազախստանից և Բելառուսից, կկազմակերպվի «կլոր սեղան» և, իհարկե, ասուլիս՝ միտված հայոց «ուղեղների լվացմանը»: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Ի դեպ, ըստ նախնական ցուցակների, Ռուսաստանից Հայաստան կժամանեն բավականին օդիոզ ֆիգուրներ՝ Դմիտրի Կիսելյովի ղեկավարությամբ. պակաս օդիոզ չէ հայկական կողմից մասնակցողների «ցուցակը» ևս»,-հավելել է թերթը:
 

Placeholder
Կիսելյովը դարձյալ կժամանի Հայաստան՝ «գրիբոյեդովի ակումբի» նիստ անցկացնելու. «Հրապարակ»