Ովքեր են ուղեկցում առաջին դեմքերին (տեսանյութ)
Հասարակություն
10:46 27/11/2014

Ովքեր են ուղեկցում առաջին դեմքերին (տեսանյութ)

Գրեթե բոլոր երկրների առաջին դեմքերին ուղեկցում են պետական պաշտոնական արարողակարգերով հաստատված ստորաբաժանումները: ԱՄՆ նախագահին ուղեկցում է երկու տասնյակից ավելի զրահապատ մեքենա: ՌԴ նախագահի ավտոշարասյան մոտո-ուղեկցումները լինում են միայն նրա երդմնակալության արարողության ժամանակ: Մեծ Բրիտանայի վարչապետն առհասարակ խուսափում է աչքի ընկնելուց: 

ՀՀ ոստիկանության տեղեկատվության համաձայն, եթե Հայաստանը հյուրընկալում է պետական այցով ժամանած անձի, ապա նրան ուղեկցումը կազմակերպվում է 9 մոտոցիկլով, եթե հյուընկալվողը ժամանել է պաշտոնական այցով՝ ուղեկցվում է 7 մոտոցիկլով, այլ երկրների արտաքին գերատեսչությունների պատվիրակությունների ղեկավարներն ու նրանց հետ ժամանած պաշտոնյաները ուղեկցվում են 5 մոտոցիկլով:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Placeholder
Ովքեր են ուղեկցում առաջին դեմքերին (տեսանյութ)