Պելե. «Ոչ մի լուրջ բան չկա»
Աշխարհում
13:17 28/11/2014

Պելե. «Ոչ մի լուրջ բան չկա»

Բրազիլացի հայտնի հարձակվող Պելեն, ով երկրորդ անգամ է հոսպիտալացվել միզածորանի հետ կապված խնդրի պատճառով, պատմել է իր առողջական վիճակի մասին ու հերքել այն տեղեկատվությունը, որ տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք:

«Ինձ պարզապես առանձին պալատ են տեղափոխել, որպեսզի ես կարողանամ մենակ լինել: Շատ երախտապարտ եմ բոլորին, ովքեր այցելել են ինձ, սակայն ես պետք է շարունակեմ բուժումը և վերականգնվեմ լիակատար հանգստի պայմաններում: Շատ եմ գնահատում ձեր սերն ու աջակցությունը, և, փառք Աստծո, ոչ մի լուրջ բան չկա»,- գրել է Պելեն իր թվիթթերյան էջում: 

Placeholder
Պելե. «Ոչ մի լուրջ բան չկա»