4 հայկական արժեք ՅՈՒՆԵՍԿՕ –ի ոչ նյութական մշակութային ժառանգություն է համարվել
Մշակույթ
17:00 28/11/2014

4 հայկական արժեք ՅՈՒՆԵՍԿՕ –ի ոչ նյութական մշակութային ժառանգություն է համարվել

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոմիտեն հստակեցրել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկը: Ցուցակում ներառված է 314 մշակութային արժեք: Այս մասին տեղեկանում ենք Գազետա.ռու կայքից:

Հիշեցնենք, որ Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստի ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառվել է նաև Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը:

Այսպիսով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն ներառված է Հայաստանի կողմից ներկայացված չորս մշակութային արժեք՝ «Դուդուկն ու իր երաժշտությունը», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը», «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը, «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսեւորումները Հայաստանում»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նստաշրջանը կայացել է նոյեմբերի 24-28-ը:

Placeholder
4 հայկական արժեք ՅՈՒՆԵՍԿՕ –ի ոչ նյութական մշակութային ժառանգություն է համարվել