Հայ գրոսմայստերները` Դոհայում
Սպորտ
16:30 29/11/2014

Հայ գրոսմայստերները` Դոհայում

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող օփենում երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր: Նա առաջատարներից` գրոսմայստերներ Անիշ Գիրիից (Հոլանդիա), Եվգենի Տոմաշևսկուց (Ռուսաստան), Նիլս Գրանդելիուսից (Շվեդիա) և Միխայլո Օլեքսիենկոյից (Ուկրաինա) հետ է մնում կես միավորով:

Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Հակոբյանն ունեն 2-ական, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը` 1,5-ական, Էլինա Դանիելյանը` 1 միավոր: Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Placeholder
Հայ գրոսմայստերները` Դոհայում