Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Բոլիվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ
Քաղաքական
10:04 01/12/2014

Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Բոլիվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի  նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարություն է արել Բոլիվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում Բոլիվիայի խորհրդարանի զույգ պալատներին, երկրի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Այս քայլով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բոլիվիան իր կարևոր ներդրումը բերեց պատմական արդարության վերականգնման, մարդկության դեմ հանցագործությունների ճանաչման, դատապարտման, կանխարգելման և ժխտողականության դեմ պայքարի վեհ գործում»,-ասված է նախարարի հայտարարության մեջ։

Նախորդող հրապարակում՝
Բոլիվիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել. yerkirmedia.am 
«Բոլիվիայի կողմից այս ճանաչումը նոր էջ է բացում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում»

Placeholder
Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Բոլիվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ