Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
Հասարակություն
11:55 01/12/2014

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և Եվգենի Շարովը (Ուկրաինա), ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
 

Placeholder
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու