ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության մասին պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը ՌԴ պետդումայում
Քաղաքական
15:24 02/12/2014

ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության մասին պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը ՌԴ պետդումայում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է մտցրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում է ռուսական «Գազետա» կայքը: 

Օրենքի նախագծով, մասնավորապես առաջարկվում է վավերացնել այս տարվա հոկտեմբերի 14-ին ստորագրված պայմանագիրը:

ԵՏՄ-ին Հայաստանի միանալու նպատակը ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար խոչընդոտների վերացումն է, ինչպես նաև տնտեսության գլխավոր ճյուղերում համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության անցկացումը:

Placeholder
ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության մասին պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը ՌԴ պետդումայում