Հայ գրոսմայստերները` Դոհայում
Սպորտ
15:35 02/12/2014

Հայ գրոսմայստերները` Դոհայում

Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Վլադիմիր Հակոբյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել են 4-ական միավոր: Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանն ունեն 3,5-ական, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը` 3-ական, Գաբրիել Սարգսյանը` 2,5 միավոր: Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Ավելացնենք, որ 6 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Անիշ Գիրին (Հոլանդիա):

Placeholder
Հայ գրոսմայստերները` Դոհայում