ԴԱՀԿ-ի միլիոնատեր պետը գնել է Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցը. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:40 02/12/2014

ԴԱՀԿ-ի միլիոնատեր պետը գնել է Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցը. «Ժողովուրդ»

ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը, իհարկե, ոչ ուղիղ իր անունով, գնել է Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցային համալիրը: ԴԱՀԿ մամլո խոսնակ Ռիմա Եգանյանը, իհարկե, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում լուրը հերքել է ասելով, թե այն իրականությանը չի համապատասխանում:

«Սակայն, հաշվի առնելով 38-ամյա Միհրան Պողոսյանի շռնդալից կարիերան և միլիոնավոր դոլարների հասնող կարողությունը, նման լուրերն ամենևին էլ զարմանալի չեն»,-գրել է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
 

Placeholder
ԴԱՀԿ-ի միլիոնատեր պետը գնել է Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցը. «Ժողովուրդ»