Չեխը կարող է տեղափոխվել Իտալիա
Աշխարհում
12:52 03/12/2014

Չեխը կարող է տեղափոխվել Իտալիա

Հռոմի «Ռոման» համալրել է այն թիմերի շարքը, որոնք ցանկանում են գնել «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխի տրանսֆերը: Վերջինս, հիմնական կազմում տեղը զիջելով բելգիացի Թիբո Կուրտուային, մեծ պահանջարկ ունի եվրոպական տրանսֆերային շուկայում:

Բրիտանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Ռոման» վերջերս հայտարարել է 32-ամյա դարպասապահի նկատմամբ հետաքրքրության մասին: Չեխի համար պայքարում հռոմեական ակումբը պետք է մրցակցի «Լիվերպուլի», միլանյան «Ինտերի», Լոնդոնի «Արսենալի» և Մադրիդի «Ռեալի» հետ:

Տրանսֆերային գործարքի հնարավոր արժեքը գնահատվում է 7 մլն ֆունտ ստեռլինգ:

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն մեկնաբանել է Չեխի տեղափոխության հետ կապված լուրերը:

«Մենք դեռ ոչ մի առաջարկ չենք ստացել: Ներկա պահին Պետրը «Չելսիի» դարպասապահն է և ակումբի հետ երկամյա պայմանագիր ունի: Ես ոչ մի անգամ չեմ լսել, որ նա ցանկանում է հեռանալ Լոնդոնից»,- հայտարարել է պորտուգալացի մասնագետը:

Placeholder
Չեխը կարող է տեղափոխվել Իտալիա