Հայ գրոսմայստերները` Դոհայում
Սպորտ
16:00 04/12/2014

Հայ գրոսմայստերները` Դոհայում

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 6 միավոր: Նա մեկ միավորով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկից (Ռուսաստան): Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանն ունեն 5-ական, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանը` 4,5-ական միավոր:

Placeholder
Հայ գրոսմայստերները` Դոհայում