Հայկ Բաբուխանյանը չի հերքել, որ բարձր պաշտոն է ստանալու. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:40 04/12/2014

Հայկ Բաբուխանյանը չի հերքել, որ բարձր պաշտոն է ստանալու. «ՀԺ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը երեկ ոչ հերքել ոչ հաստատել է շրջանառվող լուրերը, որ բարձր պաշտոն է ստանալու Եվրասիական տնտեսական միության տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում և լինելու է այդ մարմնի մշտական անդամը Հայաստանի կողմից:

«Հիմա պետք է մի փոքր սպասեք և ամեն ինչ պարզ կլինի: Ոչ հերքում եմ, ոչ հաստատում եմ»,-«Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ, ասել է Բաբուխանյանը:

Դուք պատրա՞ստ եք աշխատել այդ մարմնում՝ հարցին Բաբուխանյանը պատասխանել է. «Պատրաստ եմ աշխատել, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունը էլ ավելի ամրապնդվի, հզորանա, հաղթանակի, դառնա ամենահարուստ և ապահով միությունը մեր երկրի համար»:
 

Placeholder
Հայկ Բաբուխանյանը չի հերքել, որ բարձր պաշտոն է ստանալու. «ՀԺ»