2015 թվականի բյուջեի նախագիծն ընդունվեց
Քաղաքական
17:30 04/12/2014

2015 թվականի բյուջեի նախագիծն ընդունվեց

Կառավարության կողմից ներկայացված 2015 թ պետական բյուջեի նախագիծն ընդունվեց Ազգային ժողովի կողմից 46 դեմ, 71 կողմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նշենք, որ  2015 նախագծի վերջնական տարբերակում եկամուտների, ծախսերի, դիֆիցիտի ամփոփ ցուցանիշներն են. եկամուտներ՝ 1 տրիլիոն 191 միլարդ դրամ, որից հարկային եկամուտներ և տուրքեր՝ 1 տրիլիոն 138,7 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 23,4 տոկոսը: Այսինքն, 2015 թ. բյուջեի նախագծի վերջնական տարբերակում հարկեր-ՀՆԱ հարաբերությունը 2014 թ ծրագրային ցուցանիշը կգերազանցեն 0,2 տոկոսով, ծախսերը կազմելու են 1 տրիլիոն 305 միլարդ դրամ կամ ՀՆԱ-ի 26,6 տոկոսը, դիֆիացն անփոփոխ է թողնված՝ բացարձակ և հարաբերական առումով 114 միլիարդ դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 2,34 տոկոսը:

Նախորդող հրապարակում՝
ԱԺ-ում վերսկսվել են 2015 թ. բյուջեի նախագծի քննարկումները. «Դժվար է պատկերացնել, որ այն լուծելու է առկա բոլոր խնդիրները»

Placeholder
2015 թվականի բյուջեի նախագիծն ընդունվեց