Գագիկ Մինասյանը` դրամի արժեզրկման և բյուջեի նախագծի մասին. «ՉԻ»
Օրվա մամուլ
09:33 05/12/2014

Գագիկ Մինասյանը` դրամի արժեզրկման և բյուջեի նախագծի մասին. «ՉԻ»

2015թ. պետական բյուջեի նախագծում դոլարի փոխարեն հաշվարկված է 411 դրամ, այնինչ, վերջին օրերին դրամի արժեզրկման պատճառով այն հասել է 450 դրամի: Ասել է թե՝ մի քանի օրվա մեջ բավական մեծ տատանումներ են տեղի ունեցել:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից «Չորրորդ իշխանություն»-ը հետաքրքրվել է՝ ինչու մինչև բյուջեի ընդունումն իրենք համապատասխան փոփոխություն չարեցին:

«Բյուջետային համակարգի մասին օրենքը հստակ սահմանում է, թե որ օրվա տվյալներով է արձանագրվում բյուջեն: Որովհետև դրամ-դոլար փոխարժեքի փոփոխությունները մշտական են, դրանք կարող են լինել և նոյեմբերին, և դեկտեմբերին, և հունվարին և այլն: Ու որպեսզի տարակարծություններ չլինեն, օրենքում հստակ սահմանված է, թե որ օրվա փոխարժեքով է ձևավորվում բյուջեի նախագիծը»»,-ասել է նա։

Մի քանի օրվա մեջ դրամն արժեզրկվեց ավելի քան 10 տոկոսով, ուստի, թերթը Մինասյանին հարցրել է` արդյոք դրա հետևանքով խնդիրներ չե՞ն ծագի. «Ինչ խնդիր կարող է լինել, և հետո վաղը կարող է դրամը կտրուկ արժևորվի մենք ամեն անգամ չենք կարող փոխել այն»:

Placeholder
Գագիկ Մինասյանը` դրամի արժեզրկման և բյուջեի նախագծի մասին. «ՉԻ»