Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանն առաջատարից հետ մնացին 1-ական միավորով
Սպորտ
14:56 05/12/2014

Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանն առաջատարից հետ մնացին 1-ական միավորով

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտված օփենում գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Վլադիմիր Հակոբյանը 9 հնարավորից վաստակեցին 6-ական, Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը` 5,5-ական, Գաբրիել Սարգսյանը` 5, Ռոբերտ Հովհաննիսյանը և Էլինա Դանիելյանը` 4,5-ական միավոր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

7,5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել գրոսմայստեր Յու Յանգին (Չինաստան):

Placeholder
Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանն առաջատարից հետ մնացին 1-ական միավորով