Ֆեյսբուքն անձնական տվյալները միշտ էլ օգտագործել է գովազդի համար. փորձագետ
Հասարակություն
14:09 05/12/2014

Ֆեյսբուքն անձնական տվյալները միշտ էլ օգտագործել է գովազդի համար. փորձագետ

«Ֆեյսբուքն անձնական տվյալներն օգտագործել է և շարունակելու է օգտագործել գովազդի համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն՝ անդրադառնալով 2015-ի հունվարի 1-ից սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալների նոր քաղաքականության կիրառմանը:

Հիշեցնենք, որ 2015 -ի հունվարի 1-ից ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալների օգտագործման նոր քաղաքականությունը թույլ է տալու փոխանցել դրանք երրորդ անձանց առանց օգտատիրոջը հարցնելու:

Ս. Մարտիրոսյանը շեշտեց, որ դա միշտ արվել է, ուղղակի հիմա բացահայտ ասում են այդ մասին:

Ըստ փորձագետի՝ սոցցանցն օգտվում է մեր տվյալներից՝ գումար աշխատելու համար. «Վերջերս սկսել է նաև այլ կայքերում որպես գովազդ օգտագործել մեր գործողությունները: Այժմ քաղում են նաև տեղեկատվություն բոլոր այն կայքերից, որոնցում տեղադրված է սոցցանցի նշանը»:

Փորձագետի խոսքով՝  դա միշտ արել են, ուղղակի հիմա բացահայտ ասում են, որ այդ տվյալները տրամադրվելու են գովազդային նպատակներով:

Նա նաև ավելացրեց, որ պետք չէ մտածել, որ հունվարի 1-ից սկսվելու է անձնական նամակները հրապարակվել. «Անձնական նամակներն այսպես թե այնպես ընթերցվում էին: Եթե օգտատերը չի ցանկանում, որ դրանք ընթերցվեն, կարող է կտրել մալուխը»:

Placeholder
Ֆեյսբուքն անձնական տվյալները միշտ էլ օգտագործել է գովազդի համար. փորձագետ