Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ
Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը հանդես են գալու համատեղ համերգային ծրագրով՝ նվիրված 1915թ. Մեծ Եղեռնի 100-ամյակին: Այս մասին Panorama.am-ին հայտնում են Ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից:
Որպես մենակատար հանդես է գալու դաշնակահարուհի Ժանիա Աուբակիրովան (Ղազախստան):
Համերգը կայանալու է դեկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգի ընթացքում հնչելու է Ռախմանինովի (Դաշնամուրի կոնցերտ թիվ 3), Մալերի (Սիմոֆինա թիվ 1) ստեղծագործություններից : Համերգը ղեկավարելու է Էդուարդ Թոփչյանը: