ՀՀԿ-ականներին հրահանգել են «կպնել» ում ուզում են, բացի Ծառուկյանից. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:11 06/12/2014

ՀՀԿ-ականներին հրահանգել են «կպնել» ում ուզում են, բացի Ծառուկյանից. «Հրապարակ»

ՀՀԿ-ԲՀԿ ֆրոնտում հարաբերական դադար է: Երկու կողմերին էլ հրահանգ է եղել` լռել: ԲՀԿ-ական «բետեեռներին» անձամբ Գագիկ Ծառուկյանն է հրահանգել «ավելորդ բաներ չխոսել»: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Իսկ ՀՀԿ-ին, մինչ Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, երբ ԳՄ «ծերուկները» պահանջել են լուրջ հակահարված տալ ԲՀԿ-ին, Սերժ Սարգսյանն ասել է` համբերեք: Հրահանգը հետևյալն է եղել. կարող եք «կպնել» եռյակի անդամներին` Լևոն Տեր-Պետրոսյանին, Րաֆֆուն, ում ուզում եք, բայց ոչ Ծառուկյանին»,-հավելել է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
ՀՀԿ-ականներին հրահանգել են «կպնել» ում ուզում են, բացի Ծառուկյանից. «Հրապարակ»