Ռուբլու արժեզրկման պատճառով «Երևանի գարեջուր» ընկերությունը վնասեր է կրել. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:14 06/12/2014

Ռուբլու արժեզրկման պատճառով «Երևանի գարեջուր» ընկերությունը վնասեր է կրել. «Ժողովուրդ»

«Երևանի գարեջուր» ընկերությունը ռուբլու արժեզրկման պատճառով այս օրերին վնասներ է կրում: Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Հայիրյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ իրենց ընկերությունը երկար ժամանակ է ինչ գարեջուրն արտահանում է ՌԴ, սակայն ռուբլու արժեզրկման պատճառով որոշակի քանակությամբ կրճատել է արտահանման ծավալները:

«Գնորդների կողմից տեղում իրացնելու ժամանակ մի շարք խնդիրներ են առաջանում, մարդկանց, գնողունակությունն է ընկնում: Հակառակ դեպքում մենք կարող էինք ավելի մեծ քանակությամբ գարեջուր արտահանել Ռուսաստանի դաշնություն»,-ասել է Հայիրյանը: 

Placeholder
Ռուբլու արժեզրկման պատճառով «Երևանի գարեջուր» ընկերությունը վնասեր է կրել. «Ժողովուրդ»