Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փաշինյանի նախաձեռնությունը «թիթեռնիկի» կյանք պետք է ունենար». Միքայել Մելքումյան
Ինչպես տնտեսության, այնպես էլ քաղաքականության մեջ ԲՀԿ-ն կողմ է առողջ, մրցակցային հարաբերություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի ձախողված նախաձեռնությանը, ինչպես նաև նրան, թե ինչու ԲՀԿ-ն այդ նախաձեռնությունում չաջակցեց Փաշինյանին:
«Եթե մենք ունենք ծրագրված աշխատանք եռյակով, որին միացել են արտախորհրդարանական բազմաթիվ ուժեր, հասարակական կազմակերպություններ, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, վերջապես` ժողովուրդը, ապա այդ դեպքում նախագծի խաղի կանոնները կեսից փոխելը, անհնար է: Մենք հավատում ենք մեր նախագծին, մեր ծրագրին, եթե չհավատայինք, ապա չէինք անի: Եւ դրա շուրջ գնացել է հանրային, քաղաքացիական լուրջ համախմբում: Այսինքն` մենք ինչպե’ս կարող ենք մեր գործը կիսատ թողնել ու անցնել մի նախագծի, որն այսպես կոչված «թիթեռնիկի» կյանք պետք է ունենար»,- ասաց Մ.Մելքումյանը` հավելելով, որ ԲՀԿ-ի՝ Փաշինյանի նախաձեռնության աջակցելը կնշանակեր հետ կանգնել որդեգրած սեփական ուղուց:
Նա միաժամանակ նշեց, որ եթե դա առողջ քաղաքական, մրցակցային նախագիծ լիներ, ապա իրենք դրան կողմ կլինեին: