ՀԿԴ-ն դարձել է Համարակալման ազգային գործակալությունների միջազգային ասոցիացիայի անդամ
Տնտեսություն
14:44 08/12/2014

ՀԿԴ-ն դարձել է Համարակալման ազգային գործակալությունների միջազգային ասոցիացիայի անդամ

Ինդոնեզիայում՝ նոյեմբերի 19-21-ը տեղի ունեցած Համարակալման ազգային գործակալությունների միջազգային ասոցիացիայի (ANNA, Association of National Numbering Agencies) անդամների արտահերթ ընդհանուր ժողովի ժամանակ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ին (ՀԿԴ) շնորհվել է ասոցիացիայի լիիրավ անդամի կարգավիճակ: Այս մասին տեղեկացնում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:

ANNA -ի լիիրավ անդամի կարգավիճակում ՀԿԴ-ն կշարունակի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրերի (ISIN) և ֆինանսական գործիքների դասակարգման ծածկագրերի (CFI) շնորհումը՝ այսպիսով ճանաչելի և տարբերակելի դարձնելով ՀՀ արժեթղթերը միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա ներդրողների համար: Լիիրավ անդամի կարգավիճակի շնորհիվ ՀԿԴ-ն կստանա ANNA ասոցիացիայում ձայնի և քվեարկելու իրավունք, հնարավորություն կունենա կատարել հաշիվների տարեկան ստուգումներ և անդամակցել աշխատանքային խմբերին:

ՀԿԴ-ն «ANNA» ասոցիացիայի Գործընկեր էր դեռևս 2009 թվականի հունիսից և մինչ օրս տարբերակիչ ծածկագրեր է շնորել ավելի քան 1400 արժեթղթերի:

 

 

Placeholder
ՀԿԴ-ն դարձել է Համարակալման ազգային գործակալությունների միջազգային ասոցիացիայի անդամ