Ֆինլանդիայում հղի կանայք ավելի հաճախ են ծխում, քան Հյուսիսային Եվրոպայի այլ երկրներում
Աշխարհում
09:41 08/12/2014

Ֆինլանդիայում հղի կանայք ավելի հաճախ են ծխում, քան Հյուսիսային Եվրոպայի այլ երկրներում

Հյուսիսային Եվրոպայի երկրներում հղի կանայք սկսել են ավելի քիչ ծխել, բացառությամբ Ֆինլանդիայի: Գրում է Yle-ն:

2012-ին Ֆինլանդիայում ծխում էր հղի կանանց 17%-ը, այդ ցուցանիշն անփոփոխ է մնում սկսած 1990-ական թվականներից: Նշվում է, որ Շվեդիայում ծխում է հղի կանանց միայն 6%-ը:

Հյուսիսային Եվրոպայում նվազում է մինչև 20 տարեկանում մայրացողների թիվը, այն հիմա հասնում է 1-3%-ի:

Եվրոպայում միջին հաշվով կանայք առաջին երեխան լույս աշխարհ են բերում 28 տարեկան հասակում, Իսլանդիայում՝ 26-ում:

«Ասենք ոչ ծխելուն» կայքի տեղեկություններով, Հայաստանում ծխում են տղամարդկանց 59.6, և կանանց` մոտավորապես 2.1 տոկոսը:

Placeholder
Ֆինլանդիայում հղի կանայք ավելի հաճախ են ծխում, քան Հյուսիսային Եվրոպայի այլ երկրներում