Նաիրիտցիները վարչապետին նոր տեղեկատվություն են հայտնել
Տնտեսություն
14:47 09/12/2014

Նաիրիտցիները վարչապետին նոր տեղեկատվություն են հայտնել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցներին կընդունի նաև շաբաթ օրը՝ ի հայտ եկած նոր տեղեկատվությունը քննարկելուց հետո: Panorama.am-ի հետ զրույցում ասաց գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը:

«Այսօր նաիրիտցիները հանդիպեցին վարչապետի հետ: Նա ասաց, որ այս ամիս նաիրիտցիները կստանան մեկ ամսվա աշխատավարձ, հունվարին կստանան ևս մեկ ամսվա աշխատավարձ: Մենք նոր ինֆորմացիա տվեցինք վարչապետին, որը կքննարկի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի, գործարանի գլխավոր տնօրենի հետ, այնուհետև կրկին կհանդիպի մեզ հետ ու կտա վերջնական պատասխան»,- ասաց նա:

Ա. Հարությունյանի խոսքով, իրենք վարչապետին հայտնել են, որ պետությունն էլ «Նաիրիտին» է պարտք, որը մարելու դեպքում գործարանն էլ իր աշխատակիցների պարտքը կմարի: Նա ասաց, որ 2009 թվականի դատարանի վճռով պետությունը «Նաիրիտ» գործարանին պարտք է 4 միլիարդ 150 միլիոն դրամ:

««Նաիրիտ» գործարանին պարտք է «Նաիրիտ 2-ը», որի 100 տոկոս պետության սեփականությունն է»,- ասաց Ա. Հարությունյանը:

Նշեց, որ մինչև շաբաթ կսպասեն վարչապետի պատասխանին, որևէ նոր ակցիա չեն անցկացնի: Միայն վաղը մի քանի աշխատակցով նամակ են հանձնելու ՄԻՊ գրասենյակ:

Նախորդող հրապարակումներ՝
«Նաիրիտ»-ը նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողի հետ
Վարչապետն ընդունել է նաիրիտցիներին
Նաիրիտցիներն այսօր էլ կփորձեն հանդիպել վարչապետին
Նաիրիտցիներն այլևս խոսքին չեն վստահում
Նաիրիտցիները կհավաքվեն՝ որոշելու անելիքները
Վարչապետը՝ «Նաիրիտի» ու նաիրտցիների խնդրի մասին
Նաիրիտցիները նախագահականի մոտ են՝ երկու պահանջով
«Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձն ամբողջությամբ մարելու հնարավորություններ չունենք. Երվանդ Զախարյան
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շոկային վիճակում են

Placeholder
Նաիրիտցիները վարչապետին նոր տեղեկատվություն են հայտնել