Պելեն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից
Աշխարհում
13:00 09/12/2014

Պելեն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից

Այսօր համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն կհեռանա Սան Պաուլոյի Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոցից: Նա սուր ցավերի պատճառով հոսպիտալացվել էր նոյեմբերի 24-ին: Հիվանդանոցում վիրահատվել է. երիկամներից քարեր են հեռացվել:

Այս երկու շաբաթվա ընթացքում մեկ անգամ Պելեի առողջական վիճակն այնքան է վատացել, որ բժիշկները նրան տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, սակայն շուտով ամեն ինչ կարգավորվել է:

Ինչպես տեղեկացնում է «Lancenet»-ը, այսօր Պելեն նաև մամուլի ասուլիս կտա:

Placeholder
Պելեն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից