«Խոսակցություններով եկեք չուղորդվենք». Վարչապետը` գազի հնարավոր թանկացման մասին
Քաղաքական
13:10 10/12/2014

«Խոսակցություններով եկեք չուղորդվենք». Վարչապետը` գազի հնարավոր թանկացման մասին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր պատասխանելով լրագրողների հարցին, թե ճի՞շտ են վերջին օրերին շրջանառվող այն խոսակցությունները, թե հնարավոր է դրամի արժեզրկման ու գնաճի ֆոնին փոխվի նաև գազի սակագինը, վարչապետը հորդորեց չուղորդվել շրջանառվող խոսակցություններով:

«Խոսակցություններով եկեք չուղորդվենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է գնաճի խնդրին, ապա Հ. Աբրահամյանը նշեց, որ Կառավարության վաղվա նիստում այդ մասով կզեկուցվի:

Հիշեցնենք, որ վարչապետը կառավարության նախորդ նիստի ժամանակ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարել է հաշվետվություն ներկայացնել տեղական շուկայում գների աճի հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
 

Placeholder
«Խոսակցություններով եկեք չուղորդվենք». Վարչապետը` գազի հնարավոր թանկացման մասին