Դեկտեմբերի 15-16-ը Թեհրանում կկայանա Իրան-Հայաստան համատեղ հանձնաժողովի հերթական նիստը
Քաղաքական
11:26 10/12/2014

Դեկտեմբերի 15-16-ը Թեհրանում կկայանա Իրան-Հայաստան համատեղ հանձնաժողովի հերթական նիստը

«Դեկտեմբերի 15-16-ը Թեհրանում կկայանա Իրան-Հայաստան համատեղ հանձնաժողովի նիստը»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ էներգետիկայի փոխնախարար Էսմայիլ Մահսուլին:

Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ նախատեսվում է, որ Իրան-Հայաստան համատեղ հանձնաժողովի նիստի ընթացքում կքննարկվեն էլեկտրաէներգիային ու էլեկտրակայաններին առնչվող հարցեր:

Էսմայիլ Մահսուլիի խոսքով՝ Իրանի կառավարության որոշմամբ՝ վերոնշյալ հանձնաժողովի նիստի անցկացման պատասխանատու է նշանակվել էներգետիկայի նախարարությունը:

Հիշեցնենք, որ ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանն օրերս տեղեկացրել էր, որ իրանական ընկերությունները շուտով կսկեն Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության աշխատանքները:

Ս.թ. նոյեմբեր ամսին ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդին ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի հետ հանդիպման ընթացքում, կարևորելով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը, նշել է. «Իրանն ու Հայաստանը երկաթուղով միմյանց կապելու համար անհրաժեշտ է Իրանի տարածքում կառուցել 60, իսկ Հայաստանի տարածքում 304 կիլոմետր երկարությամբ երկաթգիծ»:

Placeholder
Դեկտեմբերի 15-16-ը Թեհրանում կկայանա Իրան-Հայաստան համատեղ հանձնաժողովի հերթական նիստը