Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդն այս գիշեր ակտիվ է  եղել. Ա. Հովհաննիսյան
Օրվա թեմա
12:53 11/12/2014

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդն այս գիշեր ակտիվ է եղել. Ա. Հովհաննիսյան

Այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը բավականին ակտիվություն է ցուցաբերել, ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, արձակված կրակոցների թիվը հասնել է մոտ 200-ի: Հայկական կողմը, ըստ նրա, կրակոցներին պատասխանել է ըստ անհրաժեշտության:

«Վիճակը վերահսկողության տակ է: Վիրավորներ չկան»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:

 

Placeholder
Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդն այս գիշեր ակտիվ է եղել. Ա. Հովհաննիսյան