Գիտաշխատողների գիտական աստիճանի համար սահմանված հավելավճարները հունվարի 1-ից կբարձրացվեն
Կրթություն, գիտություն
14:15 11/12/2014

Գիտաշխատողների գիտական աստիճանի համար սահմանված հավելավճարները հունվարի 1-ից կբարձրացվեն

Գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտաշխատողների գիտական աստիճանի համար սահմանված հավելավճարները 2015 թվականի հունվարի 1-ից կբարձրացվեն: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Գիտությունների դոկտորներին հատկացվող 20 հազար դրամի հավելավճարը կսահմանվի 50 հազար դրամ, գիտությունների թեկնածուներինը՝ 10 հազարի փոխարեն 25 հազար ՀՀ դրամ:

Հիմնավորման համաձայն` նախագծի ընդունումը կբարելավի գիտական աշխատողների սոցիալ-տնտեսական պայմանները, կնպաստի գիտության ոլորտը երիտասարդ և բարձր որակավորում ունեցող կադրերով համալրելուն:

 

Placeholder
Գիտաշխատողների գիտական աստիճանի համար սահմանված հավելավճարները հունվարի 1-ից կբարձրացվեն