Արտահանման ծավալներն ավելացնելու ուղղություն կառավարությունը լուրջ աշխատանքներ է տանում. Ճշմարիտյան
Տնտեսություն
16:07 11/12/2014

Արտահանման ծավալներն ավելացնելու ուղղություն կառավարությունը լուրջ աշխատանքներ է տանում. Ճշմարիտյան

ՀՀ կառավարությունը լուրջ աշխատանքներ է տանում, որպեսզի ավելացնի արտահանման ծավալները: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

«Եթե Հայաստանում չարտադրվող կամ ներմուծմանը փոխարինող արտադրատեսակներն ընդլայնվեին, դա բավականին լուրջ մրջոցառում կլիներ այս կարգի տատանումներից խուսափելու համար»,- նշեց նախարարը:

Լրագրողի դիտարկմանը, թե հիմնականում ստեղծված իրավիճակից խոշոր ներկրողներն են օգտվում, օրինակ` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը թանկացնում է շաքարավազի գինը, նախարարն ասաց, որ մեկ կամ երկու գործարարով չի որոշվում:

«Այսօրվա մեր արտահանման կառուցվածքը եթե նայեք, կտեսնեք, որ դրական է փոփոխությունը: Եթե մեր արտահանման ճնշող մասը նախկինում գնում էր ԱՊՀ և ԵՄ երկրներ, այսօր 44 տոկոսն արդեն այլ երկրներ է գնում: Դա ցույց է տալիս արտահանման դիվերսիֆիկացիան»,- ընդգծեց Կ.Ճշմարիտյանը:
 

Placeholder
Արտահանման ծավալներն ավելացնելու ուղղություն կառավարությունը լուրջ աշխատանքներ է տանում. Ճշմարիտյան