Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մնացած կուսակցությունները, թող չնեղանան, բայց «Բարգավաճ»-ի արբանյակներն են. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Այսօր իշխանության համար ռեալ պայքարում է միայն ԲՀԿ-ն՝ մնացած կուսակցությունները, թող չնեղանան, բայց «Բարգավաճ»-ի արբանյակներն են: Ավելին, վատ չի լինի կարծում եմ, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն մեծամասնություն ստանա՝ փոքր-ինչ ավելի թարմ դեմքեր տեսնելու և դրան հաջորդող նախագահական ընտրություններն ավելի հետաքրքրիր դարձնելու ակնկալիքով: Դա նաև հնարավորություն կտա ՀՀԿ «քաղաքական թիմին» իր ուժերը փորձելու որպես ընդդիմություն՝ դրան էլ հետարքրքիր կլինի հետևել: Ինչու եմ խոսում հերթական ընտրությունների մասին, որովհետև արտահերթ ընտրություններն առանց ցնցումների չեն ստացվի, իսկ ցնցումներին բոլորը, որքան հասկանում եմ, դեմ են»:
Մանրամասները ՝ թերթի այսօրվա համարում: