Այս գիշեր հակառակորդը շփման գծում կիրառել է դիպուկահարներ, գնդացիրներ և այլ հրաձգային զինատեսակներ
Օրվա թեմա
11:20 12/12/2014

Այս գիշեր հակառակորդը շփման գծում կիրառել է դիպուկահարներ, գնդացիրներ և այլ հրաձգային զինատեսակներ

Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 204 խախտում, որի ընթացքում արձանագրվել է ավելի քան 2200 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

Մասնավորապես առաջնագծի արևելյան ուղղությամբ հակառակորդը 82 և 60 մմ ականանետերից կրակել է 24 անգամ: Հակառակորդը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև դիպուկահարներ (144 կրակոց), գնդացիրներ (820 կրակոց) և այլ հրաձգային զինատեսակներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն ըստ անհրաժեշտության ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ և իրադրությունը պահել վերահսկողության տակ:

Նախորդող հրապարակում՝
Գիշերը հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների են եղել. Դ. Բաբայան

 

Placeholder
Այս գիշեր հակառակորդը շփման գծում կիրառել է դիպուկահարներ, գնդացիրներ և այլ հրաձգային զինատեսակներ