Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գազի գնի բարձրացումը բերելու է տրանսպորտի ուղեվարձի թանկացում. Տ. Հովհաննիսյան
Գազալցակայաններում վերջին օրերին գազի գնի բարձրացումը բերելու է Հայաստանում տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Վարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
«Մենք գիտենք, որ ուղևորափոխադրող կազմակերպությունները պայքարում են ուղեվարձը բարձրացնելու համար և գազի թանկացումը շատ լավ առիթ կհանդիսանա նրանց համար: Սա մեր գրպանին է կպնում»,-ասաց Տ. Հովհաննիսյանը:
«Վարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահ Կարեն Հարությունյան էլ նշեց, որ գազի գնի բարձրացման համար ոչ մի հիմնավորում չի տրվել. «Վարորդների վրա դրված պլանը ոչ մեկ չի իջեցրել, գազի թանակցումը ստիպելու է, որ 3000 դրամը, որ տուն էր տանում, տա գազին: Միանգամից 15 տոկոս թանկացումը շատ է: ԿԲ-ն ասում է` թանկացումները լինելու է 4-5 տոկոս՝ ո՞ւր է թե 4-5 տոկոս»:
Ըստ Տիգրան Հովհաննիսյանի՝ հասարակական տրանսպորտի հարցում նույնպես թանկացումներ են սպասվում, քանի որ գազելների վարորդները ավելի շատ են ծախսում, քան տաքսու վարորդները. «Գազելի վարորդը օրվա պլան է վճարում, սակայն այդ պլանից էլ նա վճարելու է գազի համար հենց իր գրպանից»:
Անդրադառնալով տաքսու ոլորտի կարգավորման ՀՀ կառավարության որոշմանը՝ բանախոսներն ասացին, որ տրանսպորտի և կապի նախարարությունից իրենց առաջարկել են հադիպել և քննարկել ոլորտի խնդիրները: Միայն այդ հանդիպումից հետ այս թեմայով իրենց դիրքորոշումը կհայտնեն: