Սեղանի թենիսի բաց մրցաշար՝ «Սպարտակ» մարզական համալիրում
Սպորտ
17:34 12/12/2014

Սեղանի թենիսի բաց մրցաշար՝ «Սպարտակ» մարզական համալիրում

100-ից ավելի սեղանի թենիսիստներ դեկտեմբերի 12-14-ը «Սպարտակ» մարզական համալիրում կպայքարեն լավագույնի կոչման համար: Սեղանի թենիսի բաց մրցաշարին, որի բացման արարողությունը կայացավ այսօր, կմասնակցեն ինչպես մինչև 15 տարեկան երեխաներ, այնպես էլ մեծահասակներ՝ առանց տարիքային սահմանափակման:

Նախաձեռնության հիմնական նպատակներից մեկը Հայաստանի հավաքականի համար տաղանդավոր մարզիկների բացահայտումն է:

«Նպատակն այն է, որ լավ մարզիկներ ընտրենք և հավաքականը համալրենք»,-մեր թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ և Հայաստանի սեղանի թենիսի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆելիքս Սարգսյանը:

Մրցաշարի մասնակիցները ներկայացնում են Երևանը, Գյումրին, Վանաձորը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Մարզիկները ոչ միայն իրենց տաղանդը ցուցադրելու հնարավորություն կունենան, այլև մրցանակային տեղեր զբաղեցնելու դեպքում կպարգևատրվեն: Առաջին 3 տեղերն զբաղեցրած թենիսիստները մրցաշարին աջակցող «Քրոնոմետ» հիմնադրամի կողմից կստանան դրամական պարգևներ:

Placeholder
Սեղանի թենիսի բաց մրցաշար՝ «Սպարտակ» մարզական համալիրում