Հանրապետության որոշ ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
Հասարակություն
10:16 15/12/2014

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

Այսօր՝ ժամը 9:30-ի դրությամբ, Տավուշի, Ճամբարակի և Կապանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:


 

Placeholder
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին խիտ մառախուղ է