Սիդնեյում պատանդ վերցված քաղաքացիներն ազատված են
Աշխարհում
20:19 15/12/2014

Սիդնեյում պատանդ վերցված քաղաքացիներն ազատված են

Սիդնեյի ոստիկանությունը հայտնել է, որ սրճանարում պատանդ վերցված բոլոր քաղաքացիներին ազատվել են: Այս մասին գրում է Ռիա Նովոստին: Սոցիալական ցանցերում տեղեկություն էր հայտնվել, թե հանցագործին կրակել են, բայց ոստիկանությունը դեռևս այս տեղեկատվությունը չի հաստատում:

Ոստիկանությունը նաև չի հաստանում CNN-ի Թվիթերում հայտնված այն տեղեկատվությունը, թե պատանդներին ազատելու ժամանակ առնվազն երկու մարդ է մահացել:

Հիշեցնենք, որ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անհայտ անձը հարձակվել է «Lindt» սրճարանի վրա և պատանդ վերցրել հաճախորդներ ու աշխատակիցներ: Հանցագործն ավելի քան 16 ժամ պահել է պատանդներին սրճարանում:

ABC News հեռուստաընկերությունը հայտնում են, որ ոստիկանական գրոհից հետո սրճարան են մտնել բուժաշխատողներ՝ պատգարակներով: Sky News տվյալներով, առնվազն չորս մարդ է վիրավորվել հատուկ գործողության ժամանակ: Պաշտոնապես այս տեղեկատվությունը նույնպես չի հաստատվում:

Նախորդող հրապարակում՝
Ավստրալիայի ոստիկանությանը հաջողվել է պարզել սրճարանում քաղաքացիներին պատանդ վերցրած անձի ինքնությունը

Placeholder
Սիդնեյում պատանդ վերցված քաղաքացիներն ազատված են