Գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողության համար քաղաքապետարանը 19 միլիոն 475 հազար դրամ կծախսի. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:31 16/12/2014

Գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողության համար քաղաքապետարանը 19 միլիոն 475 հազար դրամ կծախսի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ, Երևանի քաղաքապետարանը 19 միլիոն 475 հազար դրամ կծախսի՝ մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը կազմակերպելու համար: Մայրաքաղաքի բյուջեից հատկացվելիք այդ գումարը նախատեսվում է ծախսել դեկտեմբերի 22-ին կայանալիք հանդիսությունները կազմակերպելու համար, տեղի կունենա տոնական համերգ՝ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:

«Արդյոք այդ գումարով հնարավոր չէ մայրաքաղաքի որևէ խնդիր լուծել, որպեսզի այդ նպատակով եկող տարի գումար չծախսեն, փոխարենը ավելի համեստ միջոցառում անցկացվի: Ի վերջո, հացի խնդիր ունեցող մարդկանց մոտ հենց նման ցուցադրական «տաշի-տուշիների» պատճառով է ավելանում հիասթափության չափաբաժինը»,-հավելել է թերթը:
 

Placeholder
Գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողության համար քաղաքապետարանը 19 միլիոն 475 հազար դրամ կծախսի. «Ժողովուրդ»