Նարեկ Գալստյան. Չեմ կարծում, որ տնտեսական «բեսպրիդելը» լավ բանի կարող է հանգեցնել (տեսանյութ)
Քաղաքական
16:29 16/12/2014

Նարեկ Գալստյան. Չեմ կարծում, որ տնտեսական «բեսպրիդելը» լավ բանի կարող է հանգեցնել (տեսանյութ)

«Մեծ հույս եմ հայտնում, որ պատկան մարմինները շատ արագ կբացահայտեն վերջին օրերի բռնությունների իրական դրդապատճառները, կդատապարտեն թե պատվիրատուներին, թե կատարողներին»,- լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը:

Անդրադառնալով դրամի արժեզրկմանը՝ ՍԴՀԿ ատենապետն ասաց. «Փաստորեն 20 տոկոսով արժեզրկվեց հայկական դրամը, սա խոսում է պետության կարգավորող ֆունկցիաների բացակայության մասին»:

Նրա խոսքերով, եթե ամբողջ աշխարհում բենզինը էժանանում է, ապա ո՞վ կարող է բացատրել, որ Հայաստանում ոչ թե էժանանում, այլ թանկանում է. «Այստեղ մենք նորից բախվում ենք շուտափույթ հարստանալու և գերշահույթներ ստանալու ցավալի իրավիճակի հետ»:
«Մենք նորից բախվում ենք շուտափույթ հարստանալու ցավալի իրավիճակին: Չեմ կարծում, որ տնտեսական «բեսպրիդելը» լավ բաnի կարող է հանգեցնել»:

Մանրամասները՝ տեսանյութում:
 

 

Placeholder
Նարեկ Գալստյան. Չեմ կարծում, որ տնտեսական «բեսպրիդելը» լավ բանի կարող է հանգեցնել (տեսանյութ)