ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Հայաստանի ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը
Քաղաքական
16:57 17/12/2014

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Հայաստանի ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Փաստաթուղթը նախատեսում է, որ Հայաստանի Հանրապետությունը միանում է ԵՏՄ պայմանագրին, ինչպես նաև այլ միջազգային փաստաթղթերին, որոնք կնքվել են Մաքսային միության շրջանակներում: Նախատեսվում է, որ պետք է վերանայվեն ԱՄՀ անդամ հանդիսացող Հայաստանի սակագնային պարտավորությունները, ինչպես նաև կճշգրտվեն Միասնական մաքսային միության մաքսային սակագները:

Վավերացված փաստաթուղթը նախատեսում է 1-8 տարի անցումային ժամանակաշրջան` Միասնական մաքսային սակագնից տարբերվող մաքսային դրույքաչափերի համապատասխանեցման համար և 12-60 ամիս Մաքսային միության տեխնիկական պայմանների կատարման մասով: Անցումային շրջանի ընթացքում ԵՏՄ անդամ երկրները իրավասու են որոշել Հայաստան ներկրվող ապրանքների մուտքի հատուկ կարգ:

Բացի այդ, պայմանագիրը որոշում է այլ երկրների տարածքներով ապրանքաշրջանառությունը մաքսային փոխադրման ընթացակարգով և նույնականացման հատուկ միջոցներով, ինչպես նաև կարգավորում է սանիտարական, անսանաբուժա-սանիտարական, բուսա-սանիտարական կարանտինային միջոցների հետ կապված հարցերը:

Հիշեցնենք, որ պայմանագիրը վավերացվել է ՀՀ ԱԺ-ի և ՌԴ Պետդումայի կողմից:

Placeholder
ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Հայաստանի ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը