Երևանում երթուղայինի վարորդները հրաժարվում են դուրս գալ աշխատանքի
Օրվա թեմա
12:27 17/12/2014

Երևանում երթուղայինի վարորդները հրաժարվում են դուրս գալ աշխատանքի

Երևանի երթուղային որոշ գծերի վարորդներ այսօր գործադուլ են հայտարարել` բողոքելով գազի թանկացման դեմ: Վարորդները պահանջում, որ կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանն հարցին լուծում տան, հակառակ դեպքում սպառնում են ընտանիքներով նստացույց անել կառավարության շենքի մոտ:

Վարորդները փակել են Մալաթիա-Սեբաստիայի օղակապտույտ ճանապարհահատվածը:

Վարորդների հետ բանակցություններ է վարել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նա նախ առաջարկել է վարորդներին դուրս գալ աշխատանքի, մինչև իրենք կփորձեն մանրամասն ուսումնասիրել խնդիրը:

Որոշ վարորդներ հեռացրեցին իրենց մեքենաները: 

 

Placeholder
Երևանում երթուղայինի վարորդները հրաժարվում են դուրս գալ աշխատանքի