«SAS» սուպերմարկետներում այս տարի կոկորդիլոս չի լինելու. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:39 17/12/2014

«SAS» սուպերմարկետներում այս տարի կոկորդիլոս չի լինելու. «ՀԺ»

«SAS» սուպերմարկետների ցանցն այս տարի հարավաֆրիկյան կոկորդիլոս չի ներկրել և չի ներկրելու: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են մարկետինգի բաժնի աշխատակիցը, ով խուսափել է թերթի հետ զրույցում անուն-ազգանունով հանդես գալ, հայտնել է, որ այն, ինչ «SAS»-ն առաջարկում է գնորդներին, վաճառվում է ցանցի խանութներում, և խորհուրդ տվել, որ լրագրողն անձամբ ծանոթանա:

Իսկ «SAS»-ի այս տարվա տեսականին, ինչպես արձանագրել է լրագրողը, առանձնապես էկզոտիկ ոչնչով աչքի չի ընկնում: «SAS»-ի աշխատակիցը չհամաձայնելով այս դիտարկման հետ նշել է, որ էկզոտիկ ասվածը շատ հարաբերական է: 

Placeholder
«SAS» սուպերմարկետներում այս տարի կոկորդիլոս չի լինելու. «ՀԺ»