Վլադիմիր Պուտինը զերծ կմնա ռուբլու վերաբերյալ հատուկ հայտարարություններից
Տնտեսություն
12:41 17/12/2014

Վլադիմիր Պուտինը զերծ կմնա ռուբլու վերաբերյալ հատուկ հայտարարություններից

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև դեկտեմբերի 18-ը նախատեսված մեծ մամուլի ասուլիսը ռուբլու փոխարժեքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հատուկ հայտարարություններով հանդես չի գա: Այս մասին «Լենտա.ռու» կայքի հաղորդմամբ, հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Վերջինիս խոսքերով, Վլադիմիր Պուտինը չի ծրագրել նաև հավելյալ խորհրդակցություններ անցկացնել նախարարների հետ, քանի որ «կառավարության հետ գտնվում է մշտական կապի մեջ»:

Գնահատելով ռուբլու փոխարժեքի տատանումները, Դմիտրի Պեսկովն այն բացատրել է «հուզական և սպեկուլյատիվ տրամադրություններով»:

Նշենք, դեկտեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նստավայրում տնտեսական ու ֆինանսական բլոկի նախարարների մասնակցությամբ խորհրդակցություն էր անցկացվել՝ կապված ռուբլի կտրուկ արժեզրկման հետ: Խորհրդակցության մասնակիցները որոշում էին կայացրել չսահմանափակել տարադրամի վերահսկողություն, միևնույն ժամանակ «տարադրամի ներքին շուկայում ապահովել պահանջարկի և առաջարկի ավելի մեծ բալանս»:

Placeholder
Վլադիմիր Պուտինը զերծ կմնա ռուբլու վերաբերյալ հատուկ հայտարարություններից